Ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունը, թե Մեղրի համայնքի Կուրիս գյուղում երեք ենթադրյալ ադրբեջանցիներ են ներթափանցել։
«Ադրբեջանցիների ներթափանցման լուրը չի համապատասխանում իրականությանը»,- Sputnik Արմենիային հայտնել են ԱԱԾ-ից։
24News-ը գրել է, որ այս գիշեր Կուրիս գյուղում գյուղացիները տեսել են քաղաքացիական հագուստով 3 անձանց և ենթադրել, որ ադրբեջանցիներ են: Ըստ կայքի՝ գյուղում ու հարակից շրջաններում անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել:












