Գլխավոր Լրահոս

ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել՝ «Եկեղեցու ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով

ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել՝ «Եկեղեցու ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամը և դրա հետևանքները ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել»։ Նման հայտարարություն է տարածել Ազգային ժողովի նախագահը։

Հայտարարության համաձայն՝ հանձնաժողովը ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։

Հայտարարությունում նշվում է, թե հանձնաժողովը պետք է ուսումնասիրի նաև «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում ունեցած բացառիկ առաքելության չկատարման խնդիրները»։

Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։

Ընդդիմությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու Եկեղեցու դեմ ուղղված որևէ գործընթացի։


Հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին ավելի վաղ խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմը պատրաստել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց։

Մասնագետները զեկույցը քննադատել են՝ այն համարելով իրավական և էթիկական խնդիրներ պարունակող փաստաթուղթ։ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանի գնահատմամբ՝ այն խախտում է անձնական կյանքի և տվյալների պաշտպանության մի շարք սկզբունքներ և ավելի շատ «դեղին մամուլի» նյութ է հիշեցնում, քան կառավարության պաշտոնական զեկույց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում