Գլխավոր Լրահոս

Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան»-ը կղեկավարի առանց ժամկետային սահմանափակման

Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան»-ը կղեկավարի առանց ժամկետային սահմանափակման

«Նոր Ադրբեջան» կուսակցության նոր կանոնադրությամբ հանվում է կուսակցության նախագահի պաշտոնավարման հնգամյա սահմանափակումը։ Փոփոխությունների համաձայն՝ Իլհամ Ալիևի՝ որպես կուսակցության նախագահի պաշտոնավարման ժամկետն այլևս սահմանափակված չի լինի։

Այս մասին հոկտեմբերի 2-ին կուսակցության VIII համագումարում կանոնադրության փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է Վերահսկիչ-վերստուգիչ հանձնաժողովի անդամ, պատգամավոր Նիզամի Սաֆարովը։

Նրա խոսքով՝ գործող կանոնադրությամբ կուսակցության նախագահի լիազորությունների ժամկետը հինգ տարի էր, որից հետո նախագահը կարող էր համագումարի կողմից վերընտրվել։

Կանոնադրության փոփոխությունները համագումարում դրվել են քվեարկության և միաձայն հաստատվել։

Իլհամ Ալիևը «Նոր Ադրբեջան» կուսակցությունը ղեկավարում է 2005-ից։ Մինչ այդ՝ կուսակցության հիմնադրումից՝ 1992-ից, այն ղեկավարում էր հիմնադիր Հեյդար Ալիևը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում