Գլխավոր Լրահոս

Քննություն է ընթանում, բայց Պապիկյանն ու Փաշինյանը պնդում են՝ ադրբեջանցի զինվորը դիվերսանտ չէ

Քննություն է ընթանում, բայց Պապիկյանն ու Փաշինյանը պնդում են՝ ադրբեջանցի զինվորը դիվերսանտ չէ

Հայաստանի վարչապետն ու պաշտպանության նախարարը պնդում են, թե ադրբեջանցի զինծառայողի դիվերսիայի նպատակով չի հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, միևնույն ժամանակ նշում են, որ դեպքի վերաբերյալ քննություն է ընթանում։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր պնդումը հիմնավորում է նրանով, որ ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել։

«Երբ Հայաստանի պատկան մարմինները ձերբակալել են նրան, նա դիմադրություն ցույց չի տվել, դա արդեն ցուցիչ է, որ նա դիվերսանտ չէր»,- ասել է Սուրեն Պապիկյանը, հոկտեմբերի 7-ին՝ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Պաշտպանության նախարարը չի հերքում, որ թերացումներ են եղել, ինչի հետևանքով ադրբեջանցի զինծառայողը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Նախարարը վստահեցրել է, որ այդ թերացումները հետևանքներ կունենան։

«Հետևանքների մասին կարող ենք խոսել միայն ծառայողական քննությունից հետո»,- ասել է Պապիկյանը։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում