Գլխավոր Լրահոս

Եթե հիմա դուք լինեիք իշխանություն՝ սկսված կլիներ զորահավաքը․ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Եթե հիմա դուք լինեիք իշխանություն՝ սկսված կլիներ զորահավաքը․ Փաշինյանը՝ ընդդիմությանը

Սյունիքի մարզի Շաքի համայնքում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու դեպքը վարչապետ Նիկոլ Փաշինյանը որակել է որպես կրիմինալ միջադեպ։

«Հայաստանում, ցավոք, ամեն օր լինում են այդպիսի կրիմինալ միջադեպեր»,- ասել է վարչապետը։

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան մեծ հավանականությամբ տեղի չէր ունենա։ Ըստ Փաշինյանի՝ ընդդիմության առաջարկած մոտեցումները նման իրավիճակներում կհանգեցնեին լուրջ ռազմական էսկալացիայի։

«Եթե հիմա դուք լինեիք իշխանություն, հիմա արդեն սկսված կլիներ Հայաստանի Հանրապետությունում մասնակի կամ ամբողջական զորահավաքը» , - դիմելով խորհրդարանական ընդդիմությանը՝ պնդել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է դեպքի մանրամասները՝ նշելով, որ այն տանը, որտեղ մտել է ադրբեջանցի զինծառայողը, բնակիչները մի քանի օր բացակայել են։ Երեխաները, տանը օտար մարդ տեսնելով, զանգահարել են մորը, որից հետո վերջինս ահազանգել է ոստիկանություն։ Վարչապետի խոսքով՝ մայրը տեղ է հասել ավելի շուտ, քան ոստիկանությունը։

Փաշինյանի փաստարկմամբ՝ աշխարհում չկա որևէ սահման, որտեղ ապօրինի հատման դեպքեր տեղի չունենան, իսկ պաշտպանական համակարգի նպատակն է հայտնաբերել ու կասեցնել ռազմական օպերացիաները։ Փաշինյանը շեշտել է, որ ընդդիմության իշխանության պարագայում Շաքիի միջադեպի պատճառով երկրում ռազմական դրություն կհայտարարվեր, բանակը կբերվեր առաջին մարտական վիճակի, և սահմանային տարածքը հրետանային ու օդային հարվածների կենթարկվեր։

Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում