Գլխավոր Լրահոս

Առաջիկայում Հայաստան-Իրան բարձր մակարդակի փոխայցելություններ են նախատեսվում

Առաջիկայում Հայաստան-Իրան բարձր մակարդակի փոխայցելություններ են նախատեսվում

Թուրքմենստանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը, հայտնում են կառավարությունից:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի ինտենսիվ շփումները և գոհունակությամբ նշել, որ դրանք նպաստում են Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը:

Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն համագործակցության հագեցած օրակարգ և իրանական ընկերությունները ներգրավված են Հայաստանում իրականացվող ռազմավարական նախագծերում:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: Շեշտվել է նաև առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում