Գլխավոր Լրահոս

Հրապարակվել է «Եկեղեցու ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմը

Հրապարակվել է «Եկեղեցու ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմը

Հրապարակվել է «Եկեղեցու ճգնաժամն» ուսումնասիրելու նպատակով ստեղծված հանձնաժողովի կազմը։ Կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

հանձնաժողովը կնախագահի ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը։ Հանձնաժողովի անդամներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի քննարկումներին։

Հանձնաժողովը կոչվում է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»։

Հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին ավելի վաղ խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմը պատրաստել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում առկա իրավիճակի վերաբերյալ զեկույց։

Մասնագետները զեկույցը քննադատել են՝ այն համարելով իրավական և էթիկական խնդիրներ պարունակող փաստաթուղթ։ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով փորձագետ Իզաբելլա Սարգսյանի գնահատմամբ՝ այն խախտում է անձնական կյանքի և տվյալների պաշտպանության մի շարք սկզբունքներ և ավելի շատ «դեղին մամուլի» նյութ է հիշեցնում, քան կառավարության պաշտոնական զեկույց։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում