Գլխավոր Լրահոս

Առանց առանձնացված գծերի՝ լրացուցիչ ավտոբուսները չեն կրճատի կանգառներում սպասելաժամանակը․ փոխքաղաքապետ

Առանց առանձնացված գծերի՝ լրացուցիչ ավտոբուսները չեն կրճատի կանգառներում սպասելաժամանակը․ փոխքաղաքապետ

Առանց առանձնացված գծերի՝ նոր ավտոբուսների ավելացումը չի կրճատի կանգառներում սպասելաժամանակը, այլ միայն կավելացնի խցանման մեջ գտնվող տրանսպորտի քանակը, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Անգամ եթե մենք ամբողջությամբ ունենանք համալրված մեր ավտոբուսային պարկը, սակայն առանձնացված գծեր չունենանք, որով այդ ավտոբուսները կերթևեկեն, կոնկրետ օրվա ժամերի, ավել ավտոբուս ելք անելով, մենք ըստ էության ուղղակի կավելացնենք խցանման մեջ գտնվող ավտոբուսների քանակը, և դրանից մեր քաղաքացիները կանգառում ավելի կարճ ժամանակ չեն սպասի»,- նշել է Գրիգորյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուշացումներին և ընդգծել առկա տվյալների վերլուծության անհրաժեշտությունը։

«Ինչու ենք մենք սպասում ավտոբուսին 20 կամ 30 րոպե, և կարծում եմ նաև արդեն ժամանակն է, որպեսզի մենք խոսենք մեր երթևեկության խնդիրներից, նամանավանդ, որ ունենք արդեն փաստեր և տվյալներ, որոնց հիման վրա կարող ենք հասկանալ խնդիրը և այդ խնդրին որոշակի լուծումներ սկսել տալ»,- հայտարարել է քաղաքապետը։

Ներկայացնելով 10 երթուղիներում իրականացված չափումների արդյունքները՝ փոխքաղաքապետը տեղեկացրել է, որ վաղ առավոտյան ամբողջ երթը տևում է միջինում 87 րոպե, իսկ երեկոյան բեռնված ժամերին հասնում է 133 րոպեի։

Անդրադառնալով տրանսպորտային համակարգի զարգացման միջազգային փորձին՝ փոխքաղաքապետն ընդգծել է, որ քաղաքային պայմաններում առաջնայինը կանխատեսելի շարժունակության ապահովումն է։

«Անգամ աշխարհի ամենաառաջադեմ քաղաքներում երթևեկության համակարգի համալրվածության տեսանկյունից լուծվում է ոչ թե խցանում բացառման խնդիր, որովհետև ուղղակի ֆիզիկական պահանջարկից և չափերից ելնելով քաղաքի գլոբալ խցանումների խնդիրը առանձին դեպքերում հնարավոր չի լինում լուծել, այլ լուծվում է շարժունակության խնդիր, որպեսզի քաղաքացին A կետից B կետ կարողանա կանխատեսելի ժամանակում տեղափոխվել հիմնականում հանրային տրանսպորտով»,- նշել է Սուրեն Գրիգորյանը։

Փոխքաղաքապետը նաև տեղեկացրել է, որ 171 նոր ավտոբուսների ձեռքբերման տեխնիկական բնութագիրը գտնվում է վերջնականացման փուլում, և մոտ ապագայում նախատեսվում է հայտարարել գնման մրցույթը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում