Գլխավոր Լրահոս

«Վրացական երազանքի» բարձրաստիճան ներկայացուցիչ Ծուլուկիանին հաղթել է զրպարտության գործով դատավարությունը

Թեա Ծուլուկիանին

Թեա Ծուլուկիանին

Կադրը՝ պաշտոնական տեսանյութից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի իշխող կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Թեա Ծուլուկիանին Գերագույն դատարանում շահել է հեռուստահաղորդավար և ընդդիմադիր գործիչ Նանուկա Ժորժոլիանիի դեմ դատական գործը։ Վերջինս պնդել էր, որ Ծուլուկիանիի հայրը, որը դատավոր է եղել, խորհրդային տարիներին 20 մարդու մահապատժի է դատապարտել։

Ծուլուկիանին Ժորժոլիանիի դեմ զրպարտության հայց էր ներկայացրել 2025-ի հուլիսին, երբ հեռուստահաղորդավարը Facebook-ում գրել էր, որ պատգամավորի հայրը՝ Ավթանդիլ Ծուլուկիանին, «գնդակահարել է» Ժորժոլիանիի հրապարակած ցուցակում նշված անձանց։

Ծուլուկիանին նաև պահանջել էր զրպարտություն ճանաչել լրագրողի մեկ այլ ձևակերպում․ «Դա անցումային շրջան էր, երբ մահապատիժը վերացվում էր, և դատավոր Ծուլուկիանին կարող էր առավելագույն այլ պատիժ կիրառել»։

Հոկտեմբերի 13-ին Ժորժոլիանին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է, թե ինչպես է իր և Ծուլուկիանիի միջև «հակամարտությունը» խորացել։ Նա նշել է, որ Վրաստանում դատական գործընթացն ավարտվել է, և գործով աշխատած բոլոր ութ դատավորները բավարարել են Ծուլուկիանիի բոլոր պահանջները։ Ժորժոլիանին ասել է, որ մտադիր է Գերագույն դատարանի որոշումը բողոքարկել Ստրասբուրգում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ)։

Ժորժոլիանիի պաշտպանական կողմը պնդում է, որ նա տեղեկությունը ստացել է բաց աղբյուրներից, իսկ նրա հրապարակումը գտնվում էր խոսքի ազատության պաշտպանության շրջանակում։

2025-ի հուլիսին, երբ Ծուլուկիանին հայտարարեց, որ զրպարտության համար դատի է տալիս Ժորժոլիանիին, Facebook-ում գրել էր, որ չի հրապարակի հեռուստահաղորդավարի տարածած ցուցակը, «քանի որ, ամենայն հավանականությամբ, այդ անձանցից շատերը նախկինում դատապարտվել էին առանձնապես ծանր հանցագործությունների համար՝ այդ թվում կանխամտածված սպանության, մարմինների մասնատման և աղբանոցում թողնելու և այլնի համար»։

Նա նաև հայտարարել էր, որ ցուցակում նշված 15 մարդ «այսօր էլ ողջ է»։

«Մեկը մահացել է, երբ հայրս արդեն մահացել էր, մյուսները՝ Վրաստանում մահապատիժը վերացնելուց հետո, իսկ մեկի ինքնությունը ընդհանրապես հնարավոր չէ պարզել և այդպես շարունակ»,- ասել էր նա։

Ծուլուկիանին Ժորժոլիանիի դեմ հայց ներկայացրել էր 2025-ին՝ «Վրացական երազանքի» կողմից զրպարտության մասին օրենսդրության փոփոխությունից կարճ ժամանակ անց։

Նույն տարում Ծուլուկիանին նաև դատական գործողություններով էր սպառնացել բոլոր նրանց, ովքեր տարածում էին իր ենթադրյալ երկրորդ ամուսնության մասին լուրերը։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում