Գլխավոր Լրահոս

Ադրբեջանից ստացված վերջին լուսանկարներում հայ գերիները բացակայում են․ Սահակյան

Ադրբեջանից ստացված վերջին լուսանկարներում հայ գերիները բացակայում են․ Սահակյան

Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը կրում են շարունակական բնույթ և դարձել են համակարգային երևույթ։ Այս մասին հոկտեմբերի 16-ին ասուլիսի ընթացքում հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի սահմանադրությունն ու ներպետական օրենսդրությունը ձևական առումով ամրագրում են միջազգային իրավական ստանդարտները, սակայն արձանագրվող խախտումները վերաբերում են ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ հենց այդ երկրի սեփական օրենքներին։

«Հայրենադարձված գերիների առնչությամբ մենք շարունակում ենք խոշտանգումների վերաբերյալ գործերը։ Ես ստացված վկայությունների բժշկական փաստաթղթերի միջոցով կարողանում ենք ռետրոսպեկտիվ հայացք նետել նաև Բաքվում գտնվելու ժամանակահատվածին և օբյեկտիվ տեղեկատվություններով հաստատել խոշտանգումների անմարդկային վերաբերմունքի փաստը»,- նշել է Սահակյանը։

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին զեկույցներում արձանագրվել է, որ Ադրբեջանում խոշտանգումները կրում են էնդեմիկ բնույթ և դարձել են սովորական գործելակերպ, ինչը էթնիկ, կրոնական և քաղաքական հակամարտության հանգամանքներով խոցելի հայ գերիների համար անխուսափելի է դարձնում նման վերաբերմունքը։ Նա հավելել է, որ 2025-ին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կատարած այցելությունների զեկույցները մնում են գաղտնի, քանի որ Ադրբեջանը չի տալիս դրանց հրապարակման համաձայնությունը, ինչը վկայում է արատավոր երևույթների արձանագրման մասին։

Սահակյանը տեղեկացրել է, որ Բաքվում պահվող անձինք գտնվում են արտաքին աշխարհից մեկուսացված վիճակում, իսկ վերջին ֆիզիկական կապը նրանց հետ տեղի է ունեցել 2025-ի դեկտեմբերի 24-ին և 25-ին։ Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով Ադրբեջանից ստացվել են միայն փաստաթղթային տվյալներ, բժշկական հետազոտության արդյունքներ և լուսանկարներ, որոնցում սակայն հայ բանտարկյալները բացակայում են, և չկա որևէ իդենտիֆիկացիա պահման վայրերի վերաբերյալ։

«Հետաքրքրական է, որ մեզ տրամադրվել են լուսանկարներ, որտեղ իբր պահվում են մեր հայ գերիները։ Այդ լուսանկարներում իդենտիֆիկացիա չկա, թե սրանք որ խցերն են և ինչ օբյեկտիվ կապ գոյություն ունի այդ խցերի և դրանցում պահվող անձանց միջև։ Նախկինում մենք այս ցուցադրական վայրերում տեսնում էինք նաև մեր հայերին, այսինքն նրանք այս խցերը, գրադարանները նկարահանելիս կանգնեցնում էին հայ պատանդներին և որոշակի առումով հասկանում էինք արտաքին ինչ վիճակ կա, փորձում էինք հետևություններ իրականացնել, այս պարագայում խցերում բացակայում են հայ բանտարկյալները։ Նրանք միտումնավոր հրաժարվել են լուսանկարներ տրամադրելուց, ինչը, մեր գնահատմամբ, նաև բացասական միտում է ցուցադրում»,- պարզաբանել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը։

Անդրադառնալով հյուպատոսական այցելության իրավունքին՝ Սահակյանը նշել է, որ դա պետության հանձնառությունն ու անձի ունիվերսալ իրավունքն է, որը ներկայացվել է Եվրոպական դատարան որպես ինքնուրույն խախտում։

. . .

Ադրբեջանում ներկայում հաստատված տվյալներով պահվում է 19 հայ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։ Նրանց մեծ մասը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից և դրան հաջորդած էթնիկ զտումից հետո։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում