Գլխավոր Լրահոս

Մակրոնը հանդարտության կոչ է արել երկրում ամենախոշոր անկարգություններից հետո

Մակրոնը հանդարտության կոչ է արել երկրում ամենախոշոր անկարգություններից հետո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել հանդարտություն պահպանել երկրում վերջին տարիների ամենախոշոր անկարգություններից հետո, որոնք սկսվել են բարձր գների դեմ բողոքի ցույցերով և վերածվել բախումների, թալանի ու զանգվածային ձերբակալությունների, հայտնում է reouters-ը։

Հոկտեմբերի 17-ին համազգային ցույցերը վերածվել են անկարգությունների, որոնց հետևանքով այրվել է քաղաքապետարան, թալանվել են խանութներ, բախումներ տեղի ունեցել ոստիկանության հետ։ Ներքին գործերի նախարար Լորան Նյունեզի տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է 2400 մարդ, վիրավորվել է շուրջ 1000 իրավապահ, իսկ ցույցերի ժամանակ սրտի կաթվածից մեկ ցուցարար մահացել է:

Հեռուստաուղերձով դիմելով ժողովրդին՝ Մակրոնը հայտարարել է, որ ոչինչ չի արդարացնում և բացատրում տեղի ունեցածը՝ հավելելով, որ խաղաղ բողոքողների պահանջները լեգիտիմ են, սակայն դրանք չպետք է շփոթել ավերածություններ ստեղծողների հետ: Նա արտակարգ դրություն չի հայտարարել, բայց նշել է, որ կառավարությունը միջոցներ կձեռնարկի պետական ​​շենքերն ու տեղական բիզնեսը պաշտպանելու համար: Կառավարությունը բռնությունների համար մեղադրել է ծայրահեղ ձախ խմբերին և հանցագործներին:

Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի կեսերին՝ Փարիզի արվարձաններից մեկում։ Սկզբում դպրոցականներն ու ուսուցիչները բողոքում էին կրթության անբավարար ֆինանսավորման, ուսուցիչների պակասի և դպրոցներում վատ պայմանների դեմ։ Հետագայում շարժումը տարածվել է ամբողջ երկրում, իսկ կրթական խնդիրներին ավելացել են կյանքի թանկացման և սոցիալական անհավասարության վերաբերյալ դժգոհությունները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում