Գլխավոր Լրահոս

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Զինված ուժերում նոր նշանակումներ են արվել։ Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ։ Այս պաշտոնին Եղիազարյանին նախորդել է Մհեր Շիրինյանը, որը պաշտոնանկ էր արվել դեռևս 2025-ի մարտին։

Մեկ այլ որոշմամբ Նորայր Մկրտչյանը նշանակվել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը մինչ այս Սերյոժա Ստեփանյանն էր, որը պաշտոնանկ էր արվել օգոստոսին։ Ստեփանյանի պաշտոնանկությունը տեղի էր ունեցել բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերի ֆոնին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի աճի հետ կապված Ռազմական ոստիկանությունում և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կադրային փոփոխություններ են լինելու։ Փաշինյանի հայտարարությունից հետո Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանն ազատվեց պաշտոնից։ Նրա փոխարեն նշանակվեց գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում