Գլխավոր Լրահոս

«Տաշիր Կապիտալը» ՀԷՑ-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումն անօրինական է համարում

«Տաշիր Կապիտալը» ՀԷՑ-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումն անօրինական է համարում

«Տաշիր Կապիտալը» Հայաստանի կառավարության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժնետոմսերի 100%-ի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշումն անօրինական է համարում։ Ընկերության հայտարարության համաձայն՝ կառավարությունն այդ որոշմամբ հերթական անգամ խախտել է միջազգային արբիտրաժի սահմանած ապահովման միջոցները։

«Տաշիր Կապիտալի» պնդմամբ՝ այս որոշումը խախտում է Ստոկհոլմի առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված արտակարգ արբիտրի՝ 2025-ի հուլիսի 22-ի որոշումը։ Նշվում է, որ այդ որոշմամբ Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել են ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի սեփականազրկմանն ուղղված ցանկացած քայլից։

«Մենք ստիպված ենք արձանագրել, որ ՀՀ կառավարությունը և պետական մարմինները բազմիցս խախտել են նշված որոշմամբ սահմանված ապահովման միջոցները, այդ թվում՝ 2025 թվականի նոյեմբերին ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան չեղարկելու միջոցով։ Կառավարության 2026 թվականի հոկտեմբերի 15-ի որոշումը ՀԷՑ-ի սեփականազրկման գործընթացի շրջանակներում ընդունված ևս մեկ անօրինական ակտ է։ Այսպիսով, կառավարությունն անտեսում և ուղղակիորեն խախտում է միջազգային իրավունքի շրջանակում ստանձնած իր պարտավորությունները, որոնք բխում են Հայաստանի կողմից ստանձնված` օտարերկրյա ներդրումների պաշտպանությունը ապահովող կարգավորումներից:

Նման անօրինական գործողությունները, անկասկած, համապատասխան միջազգային իրավական գնահատական կստանան, և ՀՀ կառավարությունը պարտավոր կլինի փոխհատուցել ներդրողներին պետության կողմից իր միջազգային պարտավորությունների խախտման հետևանքով պատճառված բոլոր վնասները»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 15-ին ընդունված որոշմամբ կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչեց։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ կառավարությունը հիմք է ընդունել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2025-ի նոյեմբերի 17-ի որոշումը, որով դադարեցվել է ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետությունը նպատակ ունի ընկերությունը հանձնել միջազգային առաջատար ընկերության կառավարմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում