ԱՄՆ-ը չեղարկել է G20-ի արտգործնախարարների հանդիպման մեկնարկին նախատեսված ավանդական խմբակային լուսանկարը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն որոշել է չեղարկել լուսանկարը այն բանից հետո, երբ մասնակից երկրների մոտ մեկ երրորդը հայտարարել է, որ չի մասնակցի կամ կհեռանա լուսանկարահանման ընթացքում, եթե դրան ներկա լինեն ռուս ներկայացուցիչները։
Մինչ հանդիպումը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել էր, որ եվրոպական երկրների ներկայացուցիչները չեն լուսանկարվի Լավրովի հետ։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը նույնպես հայտնել էր, որ իրենց երկիրը նման ձևաչափով չի շփվում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը Լավրովի ներկայությամբ դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա՝ այն որակելով դաժան և չարդարացված։ Նա նշել է, որ Ռուսաստանի պատերազմն ազդել է միջազգային շուկաների վրա և վատթարացրել պարենային անվտանգության իրավիճակը։
G20-ի արտգործնախարարների հանդիպումն անցկացվում է ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքում։
G20-ի հանդիպման շուրջ տարաձայնությունները կապված են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանին միջազգային հանրություն վերադարձնելու փորձերի հետ։












