Գլխավոր Լրահոս

Իրանն իր 14 քաղաքացիների մուտքն արգելելու Ադրբեջանի որոշումն անվանել է «ոչ բարեկամական»

Իրանն իր 14 քաղաքացիների մուտքն արգելելու Ադրբեջանի որոշումն անվանել է «ոչ բարեկամական»

Լուսանկարը՝ AFP-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Իրանը բողոքել է 14 իրանցիների «անցանկալի անձ» հայտարարելու և նրանց մուտքն արգելելու Ադրբեջանի որոշման դեմ՝ այդ քայլն անվանելով «ոչ բարեկամական»։

Բաքվի և Թեհրանի հարաբերությունները տարիներ շարունակ լարված են եղել՝ անվտանգության և տարածաշրջանային քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով։ Լարվածությունը սրվել է 2023-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո, ապա կրկին աճել 2026-ի մարտին, երբ անօդաչու թռչող սարքերի հարվածներ են հասցվել Ադրբեջանի Նախիջևանի էքսկլավին։ Իրանը հերքել է միջադեպին իր առնչությունը։ Վերջին վեճն ավելի է սրել երկու հարևան երկրների հարաբերությունները։

Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի հայտարարած որոշումը՝ իրանցիներին «անցանկալի» ճանաչելու մասին, հիմնավորվել է այն մեղադրանքներով, որ նրանք Ադրբեջանի դեմ հայտարարություններ են արել և թշնամանք հրահրել երկրի նկատմամբ։ Ցուցակում ընդգրկված են իրանցի պատգամավորներ, հոգևորականներ, գիտնականներ, մեդիա գործիչներ և քաղաքական մեկնաբաններ։

Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ասել է, որ այդ 14 անձանցից ոչ մեկը դիվանագետ չէ և Ադրբեջան չի այցելել։ Նա նաև հաստատել է, որ Իրանը Թեհրանում Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ որոշման դեմ պաշտոնական բողոք հայտնելու համար։

Մամուլի ասուլիսում Բաղային կրկնել է, որ 14 անձանցից ոչ մեկը դիվանագետ չէ և երբևէ Ադրբեջանում չի եղել։

«Ընդհանրապես, Իրանի 14 քաղաքացիների «անցանկալի անձ» հայտարարելը որևէ իմաստ չունի։ Նրանցից ոչ մեկը դիվանագետ չէ, և նրանք չեն գտնվել Ադրբեջանի Հանրապետության տարածքում։ Այնուամենայնիվ, սա բարեկամական քայլ չէ»,- Բաղայիի խոսքերը մեջբերել է ադրբեջանական իշխանամետ APA լրատվամիջոցը։

Բաղային նաև ասել է, որ Իրանը պաշտոնապես բողոքել է այդ որոշման դեմ և Թեհրանում Ադրբեջանի դեսպանին կանչել ԱԳՆ՝ իր առարկությունները փոխանցելու համար։

«Մենք կձեռնարկենք նաև ցանկացած քայլ, որն անհրաժեշտ կհամարենք, և այդ մասին կհայտարարենք համապատասխան ժամանակ»,- հավելել է նա։

Նոյեմբերի 3-ին APA-ն հայտնել էր, որ Ադրբեջանը 14 իրանցիների «անցանկալի անձ» է հայտարարել և արգելել նրանց մուտքը երկիր։

Հաղորդման համաձայն՝ որոշումն ընդունվել է ի պատասխան այն բանի, ինչը Ադրբեջանի իշխանությունները բնորոշել են որպես իրանցի քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից Ադրբեջանի պետության, ժողովրդի և ղեկավարության դեմ ուղղված մեղադրանքների, վիրավորանքների և կոչերի աճ։

Հաղորդման մեջ նաև տարբեր իրանցի հոգևորականների, պատգամավորների, փորձագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների մեղադրել են Ադրբեջանի ինքնիշխանությունը, անվտանգությունը, պետություն-կրոն հարաբերություններն ու քաղաքական համակարգը թիրախավորելու, կրոնական արմատականություն և թշնամանք քարոզելու, ինչպես նաև իշխանությունը բռնի ճանապարհով փոխելու կոչեր հնչեցնելու մեջ։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում