Գլխավոր Լրահոս

Չինական քաղաքում ճշտում են աշակերտների ընտանիքների կրոնական պատկանելությունը

Չինաստանի հարավարևմտյան Չենդու քաղաքում պետական հաստատությունները, ըստ նեպալական Nepal Aaja լրատվական կայքի, սկսել են ավելի մանրամասն ուսումնասիրել աշխատակիցների, աշակերտների և նրանց ընտանիքների կրոնական պատկանելությունը։ Հիվանդանոցներում աշխատակիցներից պահանջվում է հայտնել իրենց կրոնական համոզմունքների մասին, իսկ դպրոցներում նման տեղեկություններ են հավաքվում նաև ծնողներից։ Այս գործելակերպը նոր հարցեր է առաջացնում Չինաստանում դավանանքի ազատության և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ։

Nepal Aaja-ում հրապարակված հոդվածն անդրադառնում է Չինաստանում կրոնական կյանքի նկատմամբ պետական վերահսկողության ընդլայնմանը՝ վկայակոչելով ներքին փաստաթղթեր, անանուն աղբյուրների հաղորդումներ և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներ։

Պարբերականի փոխանցմամբ՝ Չենդուի պետական հիվանդանոցներից մեկում աշխատակիցներից պահանջվել է հայտարարագրել իրենց կրոնական պատկանելությունը։ Պահանջը վերաբերել է ինչպես մշտական, այնպես էլ պայմանագրային և ժամանակավոր աշխատողներին։

Հրապարակված ներքին ծանուցման համաձայն՝ հարցումը անցկացվել է «գաղափարախոսական, էթնիկական և կրոնական աշխատանքի պարբերական ուսումնասիրության» շրջանակում։ Աշխատակիցները պարտավոր են եղել տրամադրել ճշգրիտ տեղեկություններ, իսկ որևէ կրոն չդավանողները՝ նշել, որ չունեն կրոնական համոզմունքներ։

Փաստաթղթով նախատեսվել է հավաքագրված տվյալների գաղտնիության պահպանումը։ Միաժամանակ նշվել է, որ Կոմունիստական կուսակցության անդամները չեն կարող դավանել որևէ կրոն, իսկ հավատացյալ աշխատակիցները պետք է իրենց պատկանելության մասին տեղեկացնեն կուսակցական համապատասխան մարմնին։

Nepal Aaja-ն ընդգծում է, որ «ծանուցումը չէր նախատեսում աշխատակիցների ինքնաբերական ազատում կամ կարգապահական պատիժ միայն կրոնական պատկանելության պատճառով»։ Պարզ չէ նաև, թե հիվանդանոցն ինչպես է հետագայում օգտագործել հավաքագրված տեղեկությունները։

Դպրոցներում ուսումնասիրում են նաև ծնողների կրոնական պատկանելությունը

Ըստ թերթի՝ նման գործընթացների մասին հաղորդումներ կան նաև կրթական հաստատություններից։ Սիչուանի համալսարաններից մեկի վարչական աշխատակիցը, որը ներկայացվել է Չեն ազգանունով, ամերիկյան The Epoch Times պարբերականին հայտնել է, որ դպրոցները հավաքում են աշակերտների ընտանիքների կրոնական պատկանելության վերաբերյալ տեղեկություններ։

«Այժմ նրանք ուսումնասիրում են կրոնական համոզմունքները, իսկ դպրոցները պետք է հավաքեն վիճակագրական տվյալները և փոխանցեն վերադաս մարմիններին»,- ասել է աշխատակիցը։

Չենդուի կրթության ոլորտի մեկ այլ աշխատակցի խոսքով՝ դպրոցներում ամեն տարի՝ աշակերտների ընդունելությունից առաջ, ուսումնասիրվում են ընտանիքների վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ կրոնական պատկանելությունը։

Սակայն առկա տեղեկությունները թույլ չեն տալիս պարզել, թե քանի ընտանիքի են վերաբերում այս ստուգումները, ինչպես են օգտագործվում տվյալները և արդյոք դրանց տրամադրումից հրաժարվելը հետևանքներ է ունենում։

Չինաստանի Սահմանադրությունը երաշխավորում է դավանանքի ազատությունը և արգելում քաղաքացիների նկատմամբ խտրականությունը կրոնական համոզմունքների հիմքով։ Միաժամանակ երկրում պաշտոնապես ճանաչվում է հինգ կրոն՝ բուդդայականությունը, դաոսականությունը, իսլամը, կաթոլիկությունն ու բողոքականությունը։ Կրոնական կազմակերպությունների գործունեությունը ենթակա է պետական կարգավորման։

Նախագահ Սի Ծինփինի օրոք իշխանությունները զարգացնում են կրոնի «չինականացման» քաղաքականությունը, որի նպատակն է կրոնական գործունեությունը համապատասխանեցնել երկրի քաղաքական և մշակութային առաջնահերթություններին։

Nepal Aaja-ն վկայակոչում է նաև Human Rights Watch-ի՝ 2026-ի սեպտեմբերի զեկույցը, որի համաձայն՝ Չինաստանի ավելի քան մեկ տասնյակ քաղաքներում իշխանությունները խրախուսել են քաղաքացիներին տեղեկություններ հաղորդել անօրինական համարվող կրոնական գործունեության մասին։

Որոշ վայրերում նման տեղեկությունների դիմաց նախատեսվել են դրամական պարգևներ։ Չենդուում դրանք, ըստ հաղորդումների, կարող էին հասնել 800 յուանի։

Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնում նաև չգրանցված կրոնական համայնքների նկատմամբ սահմանափակումների կապակցությամբ։ Մասնավորապես, 2026-ին հաղորդվել է Չենդուի «Վաղ անձրևի ուխտի եկեղեցու» անդամների ձերբակալությունների և կրոնական հավաքների նկատմամբ ոստիկանական միջամտությունների մասին։

Որքանո՞վ է տարածված այս գործելակերպը

Nepal Aaja-ն միաժամանակ զգուշացնում է ընդհանրացումներից։ «Այս տեղեկությունները չեն ապացուցում, որ Չինաստանի բոլոր հիվանդանոցներն ու դպրոցները հավաքում են կրոնական պատկանելության վերաբերյալ տվյալներ, կամ որ յուրաքանչյուր հավատացյալ աշխատակից կամ ընտանիք ենթարկվում է պատժի»,- նշում է պարբերականը։

Այդուհանդերձ, հոդվածում բարձրացվում է ավելի լայն հարց՝ ինչպե՞ս են քաղաքացիների անձնական համոզմունքների մասին տեղեկությունները ներառվում պետական հաստատությունների հաշվառման համակարգերում, և ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ նրանց համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում