Գլխավոր Լրահոս

Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել մետրոյի գնումներում ենթադրյալ 16 միլիոն դոլարի յուրացման գործով

Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել մետրոյի գնումներում ենթադրյալ 16 միլիոն դոլարի յուրացման գործով

Լուսանկարը՝ Tbilisi Metro-ից

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Վրաստանի իշխանությունները ձերբակալել են չորս մարդու, որոնք մեղադրվում են կեղծ փաստաթղթերի միջոցով մետրոյի պահեստամասերի գները արհեստականորեն բարձրացնելու և պետական միջոցներից 41 միլիոն լարի՝ մոտ 16 միլիոն դոլար յուրացնելու մեջ։

Վերջին տարիներին հաղորդվել է գնումների գործընթացներում պետական միջոցների հնարավոր չարաշահման այլ դեպքերի մասին։ 2026-ի մարտին ինը մարդու մեղադրանք էր առաջադրվել 16 մանկապարտեզի կառուցման համար հատկացված միջոցների յուրացման գործով, իսկ 2025-ի նոյեմբերին չորս մարդ էր ձերբակալվել քոլեջի վերանորոգման նախագծի համար հատկացված գումարների յուրացման կասկածանքով։

Մետրոյի գնումների ենթադրյալ խարդախության գործով կասկածյալներն են «Էլեկտրական շարժակազմերի վերանորոգման գործարանի» Թբիլիսիի մասնաճյուղի տնօրեն Գելա Ձիձիկաշվիլին, ընկերության տեխնիկական տնօրեն Մամուկա Նոզաձեն, ընկերության բաժնետեր Պաատա Սվանիձեն և Sachino ու Intrans մասնավոր ընկերությունների տնօրեն Ռուսլան Դեմուրովը։

Գելա Ձիձիկաշվիլին մետրոյի վագոնների վերանորոգմամբ զբաղվող ընկերության տնօրեն է նշանակվել 2015-ին։

Ըստ քննության՝ սխեման առնչվում է 2017-2024-ին անցկացված 27 մրցույթների, որոնք վերաբերում էին մետրոյի վագոնների հիմնանորոգմանն ու արդիականացմանը, ինչպես նաև պահեստամասերի գնմանը։ Դատախազությունը պնդում է, որ կասկածյալները պայմանագրերի համար հատկացված 145 միլիոն լարիից՝ մոտ 53 միլիոն դոլար, յուրացրել են 41 միլիոն լարի՝ մոտ 16 միլիոն դոլար։

Քննիչների պնդմամբ՝ կասկածյալները կեղծ փաստաթղթերի միջոցով մետրոյի պահեստամասերը Վրաստան են ներմուծել արհեստականորեն բարձրացված գներով։

«Ներմուծված ապրանքները Թբիլիսիի տրանսպորտային ընկերությանը վաճառվել են սկզբնական գնից երեք անգամ ավելի թանկ»,- հայտնել է դատախազությունը։

Չորս անձանց մեղադրանք է առաջադրվել յուրացման, ինչպես նաև պաշտոնական և հարկային կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու համար։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է յոթից 11 տարվա ազատազրկում։

Ձերբակալվածներից երեքը կալանավորվել է, իսկ չորրորդն ազատ է արձակվել 2 միլիոն լարի՝ մոտ 740 հազար դոլար գրավի դիմաց։

Գործին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց բացահայտելու նպատակով քննությունը շարունակվում է։

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում