Գլխավոր Լրահոս

Ամուսնուն ծեծելու և այրելով սպանելու մեղադրանքով կինը կալանավորվել է

Ամուսնուն ծեծելու և այրելով սպանելու մեղադրանքով կինը կալանավորվել է

Արմավիրի մարզում ամուսնու վրա սպիրտ լցնելու և այրելու միջոցով նրան սպանելու մեջ մեղադրվող կնոջ գործով նախաքննությունն ավարտվել է։ Կինը կալանավորվել է, հայտնում են Քննչական կոմիտեից։

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ 2026-ի հուլիսին ամուսինների միջև անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում կինը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու մարմնի տարբեր հատվածներին, ապա նրան քարշ տալով տեղափոխել խոտածածկ հատված, մարմնի և հագուստի վրա էթիլային սպիրտի լուծույթ լցրել ու այրել նրան։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ տղամարդը մահացել է հրկիզման հետևանքով ստացած ծանր վնասվածքներից։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2025-ի փետրվարին կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կինը սպիրտի տարայով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել ամուսնու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Միաժամանակ նա սպառնացել է ամուսնու վրա սպիրտ լցնել և այրել նրան։

Կնոջ նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի՝ մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ սպանության և ֆիզիկական ներգործության վերաբերյալ հոդվածներով։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում