Գլխավոր Լրահոս

TRIPP-ի զարգացման ընկերությունը կունենա չորս դուստր ընկերություն. փոխարտգործնախարար

TRIPP-ի զարգացման ընկերությունը կունենա չորս դուստր ընկերություն. փոխարտգործնախարար

TRIPP նախագծի իրականացման համար ստեղծվող հայ-ամերիկյան զարգացման ընկերությունը կունենա չորս դուստր ընկերություն, որոնք պատասխանատու կլինեն երկաթուղու, ավտոճանապարհի, էլեկտրահաղորդման գծերի և օպտիկամանրաթելային կապի ենթակառուցվածքների համար։

Այս մասին հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ երեքշաբթի երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված հարցազրույցում։

Դուստր ընկերությունները կհիմնվեն TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծումից հետո։ Կոստանյանի խոսքով՝ յուրաքանչյուր ուղղության համար ամերիկյան գործընկերների հետ կմշակվի առանձին տնտեսական մոդել։ Նախատեսվում է աշխատել ներդրողների, միջազգային ընկերությունների և ֆինանսական հաստատությունների հետ։

Հայ-ամերիկյան զարգացման ընկերության ստեղծման շուրջ բանակցությունները, նրա խոսքով, ըստ էության ավարտվել են, և ընկերությունը շուտով կգրանցվի Հայաստանում։ Այն կիրականացնի նախագծի ընդհանուր կառավարումը, իսկ բուն շինարարական աշխատանքների համար ըստ անհրաժեշտության կներգրավվեն այլ ընկերություններ։

Կոստանյանը TRIPP-ը բնութագրել է որպես Հայաստանի պատմության ամենամեծ ենթակառուցվածքային նախագիծ։ Նա չի հստակեցրել նախատեսվող ներդրումների ծավալը։

Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։

Սյունիքում արդեն սկսվել են երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Ըստ Կոստանյանի՝ երկաթուղու ուղեգիծը հստակ է, իսկ բուն շինարարությունը նախատեսվում է սկսել 2027-ին։ Հայաստանի կառավարությունը նաև պատվիրել է էլեկտրահաղորդման գծերի վերաբերյալ և ավտոճանապարհի նախագծման նախնական ուսումնասիրություններ։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծը նախատեսում է Հայաստանի տարածքով հաղորդակցություն ապահովել Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Նախագծի իրականացման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում