Reactor պատյանը ձեռքի շարժումով կլիցքավորի iPhone 5-ը (տեսանյութ)
Gridcase ընկերությունը ներկայացրել է նոր նախագիծ, որի օգնությամբ Apple-ի iPhone 5 սմարթֆոնը կարելի է լիցքավորել գերաբարակ Reactor էլեկտրագեներատորի օգնությամբ: Ինչպես հաղորդում է TechCrunch-ը, այն միաժամանակ կծառայի որպես հեռախոսի պատյան:
Օգտագործողը տեղադրում է iPhone 5-ը Reactor-ի ներսում և նրա վրա ներկառուցված մասնիկի օգնությամբ պտտում է այն մի քանի րոպե, որի արդյունքում սմարթֆոնը լիցքավորվում է: Գերբարակ գեներատորը տեղադրված է կափարիչի ներսում: Reactor-ն ունի նաև microUSB մուտք, որի օգնությամբ այն կարելի է միացնել այլ սարքավորումների:
Նշենք, որ Reactor-ը դեռ նախագծային փուլում է: Այն կյանքի կոչելու նպատակով Gridcase-ը մտադիր է սոցիալական ներդրումների Crowd Supply հարթակի միջոցով $350 հազ հավաքագրել:
Առաջին գնորդներին սարքավորումը կտրամադրվի $99-ով: Այս պահին ընկերությունը դեռ հավաքագրել է $2,4 հազ.: Միջոցների հավաքագրումը կշարունակվի ևս 42 օր:
Civilnet




