Գլխավոր Լրահոս

Էլիսոնը` Apple-ի ապագայի և Google-ի գողության մասին

Ամերիկյան Oracle ընկերության ղեկավար Լարի Էլիսոնը, որն ըստ Bloomberg-ի` կրկին պահպանել է ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող գործադիր տնօրենի (CEO) իր կոչումը, CBS News-ին տված հատուկ հարցազրույցում իր բավական հոռետեսական կանխատեսումներն է արել ամերիկյան Apple ընկերության ապագա գործունեության մասին:

Հարցին, թե ինչպես է  տեսնում Apple-ի ապագան, Էլիսոնը պատասխանել է. «Այս հարցին հեշտությամբ կարող է պատասխանել պատմությունը: Մենք արդեն ականատես ենք եղել, թե ինչպիսին է եղել Apple-ը Սթիվի հետ և առանց նրա: Ցավոք՝ ընկերությունը կրկին մնացել է առանց Ջոբսի, սակայն այս անգամ նա չի վերադառնալու, որ փրկի այն»: 

Էլիսոնի կարծիքով՝ վերջին ժամանակներում Apple-ի թողարկած նոր ապրանքներն իրենցից ոչ մի նորարարություն չեն ներկայացնում: Վերլուծաբանի խոսքով՝ Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկն անընդհատ ենթարկվում է ընկերության ղեկավարների ճնշմանը. Կուկից պահանջում են կարճ ժամկետներում ստեղծել եզակի գաջեթներ: 

Հատկանշական է նաև այն, որ Oracle-ն այժմ դատական գործընթացների մեջ է ամերիկյան Google որոնողական հսկայի հետ: Հարցազրույցի ժամանակ Էլիսոնը անդրադարձել է այդ գործընթացներին՝ նշելով, որ Google-ն օգտվում է Oracle-ի ծրագրավորման լեզվից առանց որևէ թույլտվության: Նրա կարծիքով՝ Android Google բջջային օպերացիոն համակարգի մշակման ժամանակ հսկան համատարած օգտագործում է Oracle Java-ի գործիքները, այնուհետև կիրառելով ավտոմատ ալգորիթմը` կոդը վերածում է Android  ֆորմատի: 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում