Գլխավոր Լրահոս

ԱՄՆ նվաճել է բասկետբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը

Այս գիշեր ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը հռչակվել է Աշխարհի 2014 թվականի չեմպիոն։ Միացյալ Նահանգների թիմը կարողացել է պահպանել չեմպիոնի տիտղոսը՝ Իսպանիայում ընթացող առաջնության եզրափակչում 129։92 (35:21, 32:20, 38:26, 24:25) հաշվով առավելության հասնելով Սերբիայի ընտրանու նկատմամբ։

Ամերիկացիների կազմում արդյունավետությամբ աչքի են ընկել Քայրի Իրվինգն ու Ջեյմս Հարդենն, ովքեր վաստակել են համապատասխանաբար 26 և 23 միավոր։ Միացյալ Նահանգներն առաջնության 9 խաղերում մրցակիցների նկատմամբ առավելության է հասել 33 և ավելի միավորով։

Երկու թիմերը միասին սահմանել են աշխարհի առաջնության ռեկորդ՝ վաստակելով 221 միավոր։

Եզրափակչից հետո հրապարակվել է առաջնության խորհրանշական հավաքականը, որում տեղ են գտել Միլոշ Թեոդոսիչի (Սերբիա), Քայրի Իրվինգի (ԱՄՆ), Նիկոլյա Բաթյումի (Ֆրանսիա), Պաու Գազոլի (իսպանիա), Քենեթ Ֆարիլի (ԱՄՆ) անունները։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում