Գլխավոր Լրահոս

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայում գոլերի թվով բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ շրջանցելով Մեսսիին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն երեկ իր առաջին գնդակն է խփել Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկությունում։ Նրա թիմը հաղթել է շվեյցարական «Բազելին» 5։1 հաշվով, իսկ Ռոնալդուն առաջին խաղակեսում խփել է «Ռեալի» երրորդ գնդակը։

Այսպիսով, պորտուգալացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի ընդհանուր հաշվարկում իր գոլերի թիվը հասցրել է 68-ի՝ շրջանցելով «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին։

Ներկայում Ռոնալդուն ընդհանուր հաշվարկում երկրորդն է։ Նա զիջում է միայն իսպանացի ֆուտբոլիստ Ռաուլին, ով նույնպես «Ռեալի» առաջատարներից էր։ Ռաուլի հաշվեկշռում գրանցված է 71 գնդակ։ Տեղեկացնենք նաև, որ բացի «Ռեալից» Ռաուլը գոլերի հեղինակ է դարձել նաև գերմանական «Շալկեի» կազմում։

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում