Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 8:2 հաշվով պարտության մատնեց «Դեպորտիվոյին» և վաստակած 7 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:
«Արքայական ակումբի» կազմում հեթ տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանո Ռոնալդուն (28', 41', 78'): Երկուական գոլի հեղինակ դարձան Գարեթ Բեյլն (66', 74') ու Չիչարիտոն (88', 90+), մեկ գոլ էլ հեղինակեց Խամես Ռոդրիգեսը (36'): Տանտերերի կազմում մեկական գոլ խփեցին Հարիս Մեդունյանինն (51', 11 մետրանոց) ու Խոսե Վերդուն (84'):
Մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատար «Բարսելոնան» (9 մ.) վաղը կհյուրընկալվի «Լևանտեին»:
Civilnet




