Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Անդրեա Ֆլորենցին դեղին քարտ է ստացել Իտալիայի առաջության երրորդ տուրում «Կալյարիի» դարպասը խփած գոլը տատիկի հետ նշելու համար։
23-ամյա ֆուտբոլիստը խաղի հաշիվը բացել է 10-րդ րոպեին, այնուհետև նետվել է դեպի տրիբունաներ ու գրկախառնվել տարեց մի կնոջ հետ։ Խաղից հետո ֆուտբոլիստն ասել է, որ դա իր 82-ամյա տատիկն էր, ով առաջին անգամ եկել է մարզադաշտ։ «Տատս 82 տարեկան է, և նա երբեք չի եղել մարզադաշտում։ Այն բանից հետո, երբ հրավիրվեցի Իտալիայի հավաքական, նա ասաց, որ գալու է մարզադաշտ իմ խաղը կենդանի դիտելու համար, և ես դառնալու եմ գոլի հեղինակ», - ասել է Ֆլորենցին։
Սակայն Ֆլորենցիի արածն ամենևին էլ դուր չի եկել մրցավարին, ով դեղին քարտ է ցույց տվել նրան։
Civilnet




