Գլխավոր Լրահոս

Ռոնալդուի պոկերն ու Ռեալի հերթական խոշոր հաշվով հաղթանակը

 Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի մեկնարկային խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով պարտության մատնեց «Էլչեին» և վաստակած 9 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Արքայական» ակումբի կազմում պոկերի հեղինակ դարձավ Կրիշտիանո Ռոնալդուն (28', 11 մետրանոց, 32' 80', 11 մետրանոց, 90'): Մեկ անգամ էլ աչքի ընկավ Գարեթ Բեյլը (20'): «Էլչեի» միակ գոլը 11 մետրանոց նշակետից խփեց Էդու Ալբակարը (15'):

Այսպիսով, Իսպանիայի առաջնությունը ոչ այնքան հաջող մեկնարկած «Ռեալը» երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակն է տանում, իսկ Կրիշտանո Ռոնալդուն 3 օրում 7 գոլի հեղինակ է դառնում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կայացած 3-րդ տուրում մադրիդցները 8:2 հաշվով հաղթեցին «Դեպորտիվոյին», իսկ Ռոնալդուն դարձավ հեթ տրիկի հեղինակ:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում