Երեկ «Բարսելոնան» Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 5-րդ տուրում արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել «Մալագայի» հետ։ Իսպանիայի առաջնության առաջատարը չի կարողացել ոչ մի հարված կատարել մրցակցի դարպասին՝ խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի։
Սակայն այս հանդիպումն աչքի է ընկել կատալոնացիների առաջատար Լիոնել Մեսսիի և մրցակցի պաշտպան Վելինգտոնի բախմամբ։ Դրվագներից մեկում Վելինգտոնն անսպասելի բռնել է Մեսսիի դեմքից և վայր գցել նրան։
Խաղից հետո պաշտպանն ասել է, որ Մեսսին իրեն «շան զավակ է» անվանել, ինչի համար հարված է ստացել դեպմքին։
Civilnet




