Գլխավոր Լրահոս

Կենտրոնական բանկն իր նոր դերում

Կենտրոնական բանկն իր նոր դերում

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ դրամի ճշգրտումը [արժեզրկումը] «նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին»:ԿԲ-ն առանց վարանելու միանգամից կարող էր 1 դոլարը դարձնել 840 դրամ, ու այդ դեպքում ժողովուրդը կապրեր երկու անգամ ավելի լավ: Արդյունքում երկու անգամ ավելի շատ աշխատատեղեր կստեղծվեն, երկու անգամ ավելի մրցունակ տնտեսություն կունենանք, տնտեսական աճը կդառնար երկնիշ, տրանսֆերտներն էլ երկու անգամ ավելի գնողունակ կդառնան: Հստակ երևում է, որ ԿԲ-ն չի ուզում, որ ժողովուրդը միանգամից լավ ապրի: Այդ իսկ պատճառով ԿԲ-ն դեռ թույլ է տվել դրամի միայն 5 տոկոս արժեզրկում, և ըստ տարածած հաղորդագրության տրամաբանության՝ 5 տոկոսով էլ բարձրացրել է ժողովրդի բարեկեցությունը։

ՀՀ Սահմանադրության համաձայն՝ Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում գների կայունություն ապահովելն է: Կենտրոնական բանկը, սակայն, հետաքրքրված չէ դրամի արժեզրկման հետևանքով առաջացող գնաճով, քանի որ իր գործառույթից բացի՝ զբաղված է ամեն ինչով: Ավելին, վերջին հայտարարությունները ցույց տվեցին, որ ԿԲ-ում նաև մտածում են ժողովրդի բարեկեցության մասին և ձեռնամուխ են եղել տնտեսական աճի բարձրացման գործին: Հետաքրքիր է՝ վարչապետը տեղյա՞կ է, որ կառավարության պարտականությունների մի ստվար մաս իր վրա է վերցրել ԿԲ-ն:

ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը հայտարարել է, որ դրամի արժեզրկումը «դրական հետևանքներ կարող է ունենալ»: Երիցյանը չի պարզաբանել, թե դրական հետևանքներ ասելով՝ ինչ նկատի ունի:

Զավեշտն ամբողջացնելու համար ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի առաջարկած սահմանադրական փոփոխությունների փաթեթում ԿԲ-ն օժտվի նոր գործառույթներով, օրինակ՝ սննդի անվտանգության ապահովման, բնակչության առողջապահության, ինչպես նաև քաղաքացիների երջանկության ապահովման պարտականություններով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում