Արտաքին գործոնը Բելառուսի հետընտրական զարգացումներում
Արտաքին գործոնը Բելառուսի հետընտրական զարգացումներում
2020 թ. օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունները և դրան հաջորդած ներքաղաքական ճգնաժամը շարունակում է գտնվել ինչպես ԶԼՄ-ների, այնպես էլ փորձագետների ուշադրության կենտրոնում։ Հնչում են տարբեր տեսակետներ արտաքին ուժերի ներգրավման չափի և մտադրությունների մասին։ Վերլուծաբանների մի մասը գտնում է, որ հետընտրական զանգվածային ցույցերը կազմակերպել է Ռուսաստանը, որի հիմնական նպատակը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին իշխանությունից հեռացնելն է։ Մյուս մասն էլ համարում է, որ արևմտյան որոշ պետություններ, առաջին հերթին Լեհաստանը և բալթյան հանրապետությունները հետխորհրդային տարածաշրջանում հերթական «գունավոր հեղափոխությունն են» կազմակերպել, որի նպատակը Բելառուսում հակառուսական ուժերին իշխանության բերելն ու Բելառուսը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելն է։
«Խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում քաղաքագետ Բենիամին Պողոսյանը վերլուծում է Բելառուսի հետընտրական զարգացումները և խնդիրը քննարկում Մինսկում գործող Ռազմավարական և արտաքին քաղաքականության հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արսենի Սիվիցկու հետ;
Civilnet



