>armenpress-am-ը գում է, որ նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդման արարողությունը: haynews.a-ը վկայակոչելով Armradio107.-ը գրում է, որ Հոլանդացի փորձագետ Թոմաս դե Վաալի կարծիքով Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների հավանականությունը շատ փոքր է: Ըստ փոձագետի` Բաքուն պատերազմ սկսելու ցանկություն չունի: Զենքերի վրա գումար է ծախսում ոչ թե պատերազմելու, այլ Հայաստանին ստիպելու, որ մտնի սպառազինության մրցավազքի մեջ և սնանկանա: 1in.am-ը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը բացարձակ սուտ և հերյուրանք է որակում հայաստանյան լրատվամիջոցներից մեկի տարածած այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստվում է հեռանալ Հայաստանից, մշտական բնակություն հաստատել Լիոնում և այս օրերին զբաղված է սեփական բիզնեսը Ֆրանսիա տեղափոխելու հարցերով: panorama.am-ը տեղեկացնում է, որ Վանում տեղի ունեցած 7.2 և 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժերից մասնակիորեն վնասվել է Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին: Ստորգետնյա ցնցումների հետևանքով եկեղեցու գմբեթին ի հայտ են եկել ճաքեր: tert.am-ը գրում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին որոշել է լրջորեն զբաղվել երաժշտությամբ։ Բեռլուսկոնին պատրաստվում է թողարկել իր կողմից գրված երգերի ալբոմ, որը կոչվելու է «Իսկական սեր»։ Բեռլուսկոնին երիտասարդ տարիներին գումար է վաստակել՝ երգելով զբոսաշրջիկների համար։

Թաղապետի եղբոր ընտանիքի հողամասը. ջրատար, շինթույլտվություններ և քրեական վարույթ

«Ստացել ենք Հայաստանի անհրաժեշտ հավաստիացումները». Իրանի ԱԳՆ-ն՝ TRIPP-ի մասին

Բայրամովն արձագանքել է ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը

Թուրքիան շարունակում է իրանական գազի ներկրումը՝ չնայած պայմանագրի ժամկետի ավարտին

Ինչ է փոխվում նոր սահմանադրության նախագծով

Նոր Սահմանադրության նախագիծը թույլ է տալիս զրկել քաղաքացիությունից
Civilnet