Գլխավոր Լրահոս

Իմ քայլը պահանջում է հաղթանակի ճանապարհային քարտեզ, բայց Շուշիի հանձնելու քարտեզը չի ներկայացրել․ Շաքե Իսայան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն ասում է, որ իրենք ի սկզբանե ցանկացել են խորհրդարանի միջոցով լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցը, սակայն «Իմ քայլի» պատճառով դա տեղի չունեցավ։ Նա դիմեց իշխանական պատգամավորներին. «Ժողովուրդը պահանջում է, որ վարչապետը անցնցում հեռանա»։ Հարցին, թե ինչ տարբերակներ ունեն չեղարկելու հայտնի փաստաթուղթը, նա պատասխանեց, որ լուծումները տարբեր են, դրա համար հարկավոր էր ԱԺ նիստ հրավիրել։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք կարող է փաստաթղթի ճակատագիրը փոխել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, ինչին ի պատասխան Իսայանն ասաց․ «Քանի դեռ նրանք ստորագրել են այդ փաստաթղթի տակ, առանց խորհրդակցելու ՀՀ-ի քաղաքացիների հետ, նրանք պետք է հեռանան, ու այլևս ժողովուրդը պետք է որոշի այդ բանակցությունների ընթացքը»։

 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում