Գլխավոր Լրահոս

Պատրաստ առևտրի համար․ օգնելով հայկականի արտադրությանը

Այս դժվարին ժամանակներում առավել քան երբևէ պետք է զարգացնել հայկական արտադրանքն ու խթանել արտահանումը։ «Առևտրի համար պատրաստ» ծրագիրն օգնում է հայաստանյան փոքր և միջին բիզնեսներին մուտք գործել նոր շուկաներ ու լինել մրցունակ: Ծրագիրն իրականացնում է Առևտրի միջազգային կենտրոնը Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում: Հայաստանում այն հիմնականում աջակցում է չրերի, պահածոների, խոտաբույսերի ու բուսական թեյերի արտադրության, ինչպես նաև տեքստիլ արդյունաբերության ոլորտներում գործող շուրջ 100 ընկերությունների, որոնցից 20-ը ծրագրի հիմնական շահառուներն են։  

Այս ընկերությունների համար մշակվել են զարգացման և արտահանման ծրագրեր, ներդրվել են որակի կառավարման և սննդի անվտանգության միջազգային ստանդարտներ, միջազգային առաջատար մասնագետների կողմից  տրամադրվել է անհատական խորհրդատվություն, անցկացվել են մի շարք սեմինարներ ու դասընթացներ բիզնեսի կազմակերպման ամենատարբեր կողմերի վերաբերյալ, ապահովվել է մրցունակ բրենդինգ և փաթեթավորում, ինչպես նաև կազմակերպվել է մասնակցություն միջազգային խոշոր ցուցահանդեսների։  

Ծրագրի աջակցության արդյունքում ընկերություններն ավելի մրցունակ են դառնում, իսկ միջազգային շուկայում գնորդները հայկական արտադրանքի միջոցով բացահայտում են Հայաստանը: 

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում