Գլխավոր Լրահոս

Պատգամավորները պարգևավճար ստանո՛ւմ են. Բաբկեն Թունյանի պնդումը իրականությանը չի համապատասխանում

Պատգամավորները պարգևավճար ստանո՛ւմ են. Բաբկեն Թունյանի պնդումը իրականությանը չի համապատասխանում

Անի Գրիգորյան

Հայկ Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը հունվարի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե պատգամավորները պարգևավճար չեն ստանում։ 

Հայաստանում սոցիալական ծանր վիճակի, շարունակվող թանկացումների, գնաճի և դրան զուգահեռ պատգամավորների պարգևավճարների, ծառայողական նոր մեքենաների ձեռքբերման մասին լրագրողների դիտարկմանը Թունյանը հակադարձեց. «Նախ առաջինը՝ պատգամավորները պարգևավճարներ չեն ստանում, ֆիքսենք»։ 
Թունյանի այս հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ընդամենը մեկ ամիս առաջ՝ 2021-ի դեկտեմբերի 21-ին, Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ բոլոր պատգամավորները և ԱԺ աշխատակիցները ստացել էին պարգևատրում։ Ինչպես Ազատությանը փոխանցել էին ԱԺ-ից, հավելավճարները եղել էին մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել էր շուրջ 700 հոգի, ներառյալ` 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել էր 142 միլիոն դրամ։

Բացի այդ, 8-րդ գումարման ԱԺ պատգամավորները, որոնք փաստացի իրենց աշխատանքը սկսել էին 2021-ի օգոստոսից, պարգևավճար էին ստացել ստացել նաև սեպտեմբերի 16-ին՝ Անկախության տոնի կապակցությամբ։ 

CivilNet Check-ը պարզաբանում խնդրեց Բաբկեն Թունյանից իր հայտարարության հետ կապված՝ հիշեցնելով դեկտեմբերի 21-ին ստացած պարգևատրումը։ 

«Դա մեկանգամյա պարգևատրում էր, ինչը չի նշանակում, որ պատգամավորները ստաբիլ, կայուն ամենամսյա վճարներ են ստանում»,- պատասխանեց Թունյանը՝ հստակեցնելով, որ նկատի ուներ ամենամսյա պարգևավճարները։ 

Անհասկանալի է, թե ինչու պետք է պատգամավորները ստանային ամենամսյա պարգևավճարներ։ Ի դեպ, անցած տարվա օգոստոսից պատգամավորների  գործունեության ծախսերի համար նախկինում տրամադրվող 50 000 դրամը դարձավ 250 000 դրամ, որը պատգամավորները ստանում են ամեն ամիս, միանվագ՝ առանց հաշվետվություն ներկայացնելու պարտավորության։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում