Գլխավոր Լրահոս

Զելենսկին «կա». Pastark.am-ի հոդվածը մոլորեցնող է

Զելենսկին «կա». Pastark.am-ի հոդվածը մոլորեցնող է

Անի Գրիգորյան 

#CivilNetCheck

Pastark.am կայքը փետրվարի 25-ին «Զելենսկին չկա. Իտալիայի վարչապետն ահազանգում է» վերնագրով հոդված է հրապարակել, որում մեջբերել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի ավելի վաղ՝ 13:00-14:00-ի սահմաններում, տարածած խոսքը, որ չի կարողանում կապ հաստատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ` չնայած այն բանին, որ վերջինիս հետ ունեցել են պայմանավորվածություն խոսել հեռախոսով։  

Հոդվածում լրատվականը, հղում անելով ռուսական РИА Новости-իի թղթակցին, գրել է, թե Կիևի օդանավակայանից քիչ առաջ մի օդանավ է թռել, թեև Ուկրաինայի օդային տարածքը փակ է: 

Pastark.am-ը այս հոդվածը հրապարակել է 17:21-ին, մինչդեռ դրանից երկու ժամ առաջ՝ 15:36-ին, Զելենսկին պատասխանել է Իտալիայի վարչապետին. «Այսօր ժամը 10:30-ին Չեռնիգովի, Հոստոմելի և Մելիտոպոլի մուտքերի մոտ թեժ մարտեր են տեղի ունեցել։ Մարդիկ զոհվեցին։ Հաջորդ անգամ ես կփորձեմ տեղափոխել պատերազմի ժամանակացույցը, որպեսզի խոսեմ Մարիո Դրագիի հետ կոնկրետ ժամին: Մինչդեռ Ուկրաինան շարունակում է պայքարել իր ժողովրդի համար»։

Այս պատասխանը տեղ չի գտել Pastark.am-ի նյութում։ Հրապարակված հոդվածը մոլորեցնող է, քանի որ տպավորություն է ստեղծում, թե Ուկրաինայի նախագահը այլևս հասանելի չէ և նույնիսկ լքել է երկիրը։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում