Գլխավոր Լրահոս

Ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան ուկրաինա-բելառուսական սահմանին

Ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան ուկրաինա-բելառուսական սահմանին

Ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան ուկրաինա-բելառուսական սահմանին` Պրիպյատ գետի շրջանում: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին, հաղորդում է ուկրաինական Unian գործակալությունը։

«Մենք պայմանավորվել ենք, որ ուկրաինական պատվիրակությունը ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի շրջանում կհանդիպի ռուսական պատվիրակությանը՝ առանց նախապայմանների»,- Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է Զելենսկին։

Ռուսական պատվիրակությունն այսօր մեկնել էին բելառուսական Գոմել քաղաք՝ ուկրաինական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, սակայն, ասել էր, որ դեմ են Բելառուսում բանակցություններին, քանի որ այդտեղից հրթիռներ են թռչում դեպի Ուկրաինա։ Զելինսկին առաջարկել էր բանակցություններ անցկացնել Վարշավայում, Ստամբուլում կամ Բաքվում։

Ուկրաինայի ղեկավարի հայտարարություններից հետո ՌԴ նախագահի օգնական, ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին նշել էր, որ ՌԴ ներկայացուցիչները այսօր մինչև ժամը 15:00-ն (Երևանի ժամանակով՝ 16։00) կսպասեն Ուկրաինայի կողմից Գոմելում հանդիպման համաձայնությանը:

«Մենք արդեն պատրաստվում էինք մեկնել, բայց ուկրաինական կողմից տեղեկություն ստացվեց բանակցությունների անցկացման հաստատման մասին»,- ժամը 15:30-ի սահմաններում ասել էր Մեդինսկին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

https://civilnet.am/%d5%a2%d5%a1%d5%aa%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/%d5%b8%d6%82%d5%af%d6%80%d5%a1%d5%ab%d5%b6%d5%a1/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում