Գլխավոր Լրահոս

Ինչ է անում Հայաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայից դուրս գալ փորձող ՀՀ քաղաքացիների և հայերի համար

Ինչ է անում Հայաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայից դուրս գալ փորձող ՀՀ քաղաքացիների և հայերի համար

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողով - կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Ուկրիանայում և հարակից երկրներում հայկական դեսպանությունների գործունեությանը։

Նա նշեց, որ Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների հետևանքով բազմաթիվ հայեր մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ գործողությունների գոտուց։ Միրզոյանը ընգծեց, որ խոսքը և ՀՀ քաղաքացիներին, և հայազգի այլ երկրների քաղաքացիների մասին է։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ մինչ այսօր Կիևում Հայաստանի դեսպանությունն ամբողջ կազմով շարունակում է աշխատել․ «Մոտ 1 500 զանգ են ստացել դեսպանությունը, իհարկե, այս մեծ քանակի դեպքում կլինեն քաղաքացիներ, ովքեր փորձել են կապ հաստատել և չի ստացվել։ Դրա համար Երևանում՝ ԱԳՆ-ում, թեժ գիծ է հաստատվել՝ Ուկրաինայում բնակվող մեր հայրենակիցների խորհրդատվություն տրամադրելու նպատակով»,- ասաց Միրզոյանը։

«Նաև մենք բանակցել և պայմանավորվել ենք Ուկրաինայի Արմտյան հատվածի սահմանակից երկրների հետ՝ Լեհաստան, Սլովակիա, Ռումինիա, Մոլդովա, նույնիսկ՝ Հունգարիա, որի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները դադարեցված են։Այս երկրներից մեր դիվանագետներին գործուղել ենք Ուկրաինայի սահմանակից շրջաններ։ Նրանք խնդիր ունեն հնարավորինս աջակցել սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին, ինչպես նաև կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան»,- նշեց ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

https://civilnet.am/%d5%a2%d5%a1%d5%aa%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/%d5%b8%d6%82%d5%af%d6%80%d5%a1%d5%ab%d5%b6%d5%a1/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում