Գլխավոր Լրահոս

Պատերազմի հետևանքով Ուկրաինան լքել է մեկ միլիոն մարդ. ՄԱԿ

Պատերազմի հետևանքով Ուկրաինան լքել է մեկ միլիոն մարդ. ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության տվյալներով՝ Ուկրաինայում պատերազմի հետևանքով մինչ օրս այդ երկրից հեռացել է մոտ մեկ միլիոն մարդ, գրում է BBC-ին: 

Նշվում է, որ վերջին երեք օրվա ընթացքում փախստականների թիվը կրկնապատկվել է: Երկուշաբթի օրը՝ փետրվարի 28-ին, ՄԱԿ-ը հաղորդել է տեղահանված կես միլիոն մարդու մասին: Փախստականների մեծ մասը, ըստ ՄԱԿ-ի, տեղափոխվել է Լեհաստան։

Հատկանշական է, որ 2015 թվականին Սիրիան, Իրաքը և Աֆղանստանը միասին լքել է մոտ 1,3 միլիոն մարդ։

ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին կոչ է արել ռուս զինվորականներին դադարեցնել ուկրաինական քաղաքների հրետակոծությունը, որպեսզի տուժածներին հասնեն հումանիտար առաքելությունները կենսական անհրաժեշտության պարագաներով:

«Փորձագետների գնահատմամբ՝ ուկրաինական ճգնաժամի հետևանքով 12 միլիոն մարդ կարող է անօթևան դառնալ»,- հայտնում է BBC-ին։

Ռուսական զորքերի ներխուժումն Ուկրաինա, որը պաշտոնական Մոսկվան անվանում է «սահմանափակ հատուկ ռազմական գործողություն», մեկնարկել է փետրվարի 24-ին: Ուկրաինական մեծ քաղաքաները, այդ թվում՝ Կիևը, Խարկովը և Մարիուպլը, հրետակոծության են ենթարկվում: Որոշ ուկրաինական քաղաքներ անցել են ռուսական բանակի վերահսկողության տակ: 

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ ավելի քան 2 000 ուկրաինացի է զոհվել ռուսական ռազմական գործողությունների հետևանքով, սակայն այդ թիվը հնարավոր չէ ստուգել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ մարտի 2-ին հրապարակել է իր կորուստների մասին տվյալներ։ ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ պատերազմի ընթացքում զոհվել է 498 մարդ, վիրավորվել՝ 1 597-ը։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական կողմից պատերազմի ընթացքում զոհվել է շուրջ 6 000 զինվորական։

Ուկրաինական կողմն իր զիվորականների շրջանում զոհերի և վիրավորների մասին հստակ տեղեկություններ դեռ չի հաղորդում։ ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ռազմական գործողությունների ժամանակ մոտ 3 000 ուկրաինացի զինվորական է զոհվել, 3 700-ը՝ վիրավորվել։

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում