Գլխավոր Լրահոս

Իշխանությունից պահանջում ենք աջակցել Ուկրաինայում ապրող հայերին, նրանց տարհանել Հայաստան․ «Հայաստան» դաշինք

Իշխանությունից պահանջում ենք աջակցել Ուկրաինայում ապրող հայերին, նրանց տարհանել Հայաստան․ «Հայաստան» դաշինք

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Խմբակցությունը պահանջում է, որ Հայաստանի իշխանությունները անեն ամեն հնարավորը Ուկրաինայում ապրող հայերին աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու և կենսաապահովման հարցերը լուծելու ուղղությամբ։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

««Հայաստան» խմբակցությունը՝

1. Իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է:

2. Կարեւորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի իրացումը բռնաճնշումներով խափանելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են զինված հակամարտության եւ պատերազմի: Նաեւ այդ տեսանկյունից է, որ անբեկանելի եւ անքննելի է համարվում ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու, պատմական հայրենիքի մաս կազմող պետության հետ վերամիավորվելու իրավունքը եւ կարեւորվում է «ճանաչում հանուն փրկության» երաշխիքի կիրառումը բոլոր նմանատիպ իրավիճակներում:

3. Անընդունելի եւ խիստ դատապարտելի է համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երեւույթները եւ ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսեւորում։ Նման քաղաքականությունն ամբողջությամբ շեղվում ու հակասում է 20-րդ դարի կեսից ընդունված ու համընդհանուր հռչակված արժեքներին:

4. Արձանագրում է, որ քաղաքական եւ հատկապես տնտեսական պատժամիջոցների աննախադեպ ձեւերի եւ ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հանգեցնելու է համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի, նոր «երկաթե վարագույրի», որի հետեւանքները կարող են կործանարար դառնալ բազմաթիվ պետությունների համար ու բերել աղքատացման մակարդակի շեշտակի աճի։

5. Լիահույս է, որ ամենասեղմ ժամկետներում Եվրոպայում կվերահաստատվի խաղաղությունն ու կայունությունը: Ռուս եւ ուկրաինացի ժողովուրդները կկարողանան գտնել խաղաղ եւ անվտանգ ապրելու ընդունելի լուծումները` իրական բանակցությունների միջոցով:

6. Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները անեն ամեն հնարավորը Ուկրաինայում ապրող հայերին, հատկապես՝ տարեցներին, կանանց եւ երեխաներին ըստ պահանջի հնարավոր աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու եւ կենսաապահովման հարցերը լուծելու ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

https://civilnet.am/%d5%a2%d5%a1%d5%aa%d5%ab%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80/%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d6%80%d5%b0/%d5%b8%d6%82%d5%af%d6%80%d5%a1%d5%ab%d5%b6%d5%a1/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում