Գլխավոր Լրահոս

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական կցորդները ՊՆ ավիաբազայում համոզվել են, որ 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են

Մարտի 31-ին Հայաստանում հավատարմագրված Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմական կցորդներն այցելել են Հայաստանի պաշտպանության նախարարության ավիաբազաներից մեկը, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Հյուրերի համար առավել մեծ հետաքրքրություն են ներկայացրել ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները: Ռազմական կցորդները նշել են, որ այցի արդյունքում իրենք կրկին անգամ համոզվել են, որ բոլոր 4 ՍՈւ-30ՍՄ ինքնաթիռները տեղում են, և որ ադրբեջանական ու թուրքական մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե դրանք մասնակցում են Ուկրաինայում ընթացող ռազմական գործողություններին, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել էր մի նյութ, որում պնդում էր, թե Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈւ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում