Գլխավոր Լրահոս

Հրաչյա Սարգսյանը մետրոյի նոր կայարանը «ճոխություն» էր համարում, բայց արդեն դեմ չէ

Հրաչյա Սարգսյանը մետրոյի նոր կայարանը «ճոխություն» էր համարում, բայց արդեն դեմ չէ

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Կառավարության ապրիլի 28-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ուղղությամբ քայլեր իրականացնելու վերաբերյալ։ 

«Հայտարարվել էր մրցույթ կայարանի նախագծման վերաբերյալ, մրցույթի արդյունքներով կա հաղթող, և այսօր մենք քննարկում ենք արդեն ֆինանսավորելու հարցը, որպեսզի նախագծողը արդեն կոնկրետ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը պատրաստի, ինչը նշանակում է, որ մենք արդեն մտնում ենք շինարարության փուլ»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Ըստ վարչապետի՝ կառավարության որոշման անհրաժեշտություն չկա, քանի որ անհրաժեշտ գումարները տրամադրվելու են «Փարքինգ սիթի սերվիս» գործունեության հետ կապված քրեական գործի շրջանակում Երևան քաղաքին հասցված շուրջ 850 միլիոն դրամի վնասի փոխհատուցումից։ Առաջին փուլով այդ նպատակին կուղղվի 750 միլիոնը։

Հատկանշական է, որ Երևանի ներկա քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, որն այս պաշտոնում դեկտեմբերին ընտրվել էր «Քաղաքացիական պայմանագրի» որոշմամբ, ընդամենը մեկ ամիս առաջ՝ մարտի 31-ին, Sputnik Արմենիա-ի հետ զրույցում 50 մլն եվրո արժողությամբ մետրոյի կայարանի կառուցումը «ներկա պահին ճոխություն» էր համարել։

Սարգսյանը նշել էր, որ ինքը համատեղությամբ նաև Երևանի մետրոպոլիտենի խորհրդի անդամ է և խնդիրներին ծանոթ է բավական մանրամասն։

«Կարծում եմ, որ այս պահին «Աջափնյակ» կայարանը մեզ համար ճոխություն է, և այն ֆինանսական միջոցները, որոնք հնարավոր լինի հայթայթել, ավելի նպատակահարմար կգտնեի ներդնել գործող համակարգի արդիականացման մեջ։ Գործող շարժակազմում խնդիրներ ունենք, և ճիշտ չեմ համարում այդ գումարներով ևս մեկ կայարան կառուցելը»,– ասել էր Սարգսյանը։

Ապրիլի 28-ի կառավարության նիստին արդեն Երևանի քաղաքապետը, անդրադառնալով թեմային, որևէ առարկություն չհայտնեց դրա վերաբերյլալ։

«Նախագիծը երեք փուլով է լինելու, այս ֆինանսական միջոցների հաշվին մենք հնարավորություն կունենանք առաջին երկու փուլերի աշխատանքները ֆինանսավորելու, և միաժամանակ կխնդրեի Ձեր հանձնարարականը, որպեսզի կարողանանք արդեն հիմիկվանից սկսենք աշխատել նախագծման երրորդ փուլի ֆինանսավորման աղբյուրների հայթաթման վերաբերյալ…»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ ներկայում մետրոպոլիտենում խնդիրներ կան, որոնք լուծման համար էլ ֆինանսական միջոցների ներգրավման կարիք կա։ 

Սարգսյանը փաստացի չխոսեց կայարանի կառուցման աննպատակահարմարության մասին։  

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ 2023-ի սեպտեմբերին կայանալիք Երևանի ավագանի ընտրություններում քաղաքապետի իրենց թեկնածուն լինելու է նախկին փոխվարչապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը։ Վերջինս այսօր առավոտյան առաջինը գրեց «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորման մասին։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում