Իշխանությունը քաղաքական պատվեր է իջեցրել ինձ կալանավորելու համար, այդ պատվերը չի վերացել. հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը այս պնդումն է անում ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա խոսում է իրեն կալանավորելու քաղաքական դրդապատճառների, կալանավայրում պահման պայմանների, ինչպես նաև իր ապագա քաղաքական գործունեության մասին:
0:00 - Կալանավորման պատճառների մասին
3:32 - Վերաքննիչ դատարանը սխալ է որակել կալանավորելու որոշումը
5:50 - Աղմկահարույց ձայնագրության մասին
8:12 - Ձայնագրությունը բացարձակ ապօրինի է
10:35 - Չորս ամիս կալանավայրում
15:30 - Հայաստանը մասնակի ավտորիտար երկիր է
17:25 - Մարդիկ կան՝ տարիներով կալանավայրերում են
21:32 - Ինչո՞ւ ազատ արձակվեց Չալաբյանը
24:36 - Քաղաքական պլանների մասին
26:56 - Ինչպես վերականգնել Հայաստանի խարխլված անվտանգությունը
29:10 - Իրանի նոր միջուկային գործարքը հնարավորություն է Հայաստանի համար
32:50 - Իշխանության տարբեր թևերի հետ համագործակցության հնարավորության մասին
Civilnet




