Գլխավոր Լրահոս

Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի

Ռուսական հարվածներից հետո Ուկրաինայի հինգ շրջաններ մնացել են առանց էլեկտրաէներգիայի

Ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական հարվածներից հետո սեպտեմբերի 11-ից Ուկրաինայի հինգ շրջաններ ամբողջությամբ կամ մասնակիորեն մնացել են առանց էլեկտրաէներգիայի, գրում է Meduza-ն։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ առանց լույսի են մնացել Խարկովի, Սումի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Դոնեցկի շրջանները: Որոշ շրջաններում խնդիրներ են առաջացել նաև ջրամատակարարման հետ կապված։

«Լույսի խափանումներ կարող են տեղի ունենալ ամբողջ երկրում։ Ռուսաստանցիները ցանկանում են մեզ առանց լույսի, ջրի և ջերմության թողնել»,- հայտարարել է Տիմոշենկոն։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ Ռուսաստանը հարվածել է Խարկովի ՋԷԿ-5-ին՝ Ուկրաինայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկին:

Ուկրաինայի նախագահի գրասենյակում կարծում են, որ ենթկառուցվածքների ուղղությամբ հրթիռային հարվածները կապված են Խարկովի մարզում ռուսական զորքերի նահանջի հետ:

Սեպտեմբերի 5-ին Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակում էին սկսել Խարկովի մարզում, որից հետո ռուսական զորքերը նահանջել են և, ըստ ՌԴ ՊՆ-ի՝ լքել են մարզի մեծ մասը: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում դա համարել են ոչ թե նահանջ, այլ «զորքերի կազմակերպված տեղափոխման» գործողություն՝ «Դոնեցկի ուղղությամբ ուժերի ավելացման» համար:

Սեպտեմբերի 11-ին Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ սեպտեմբերի սկզբից Ուկրաինան իր վերահսկողության տակ է վերադարձրել ավելի քան երեք հազար քառակուսի կիլոմետր տարածք:

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում