Գլխավոր Լրահոս

Լիբանանահայ 57 գործարար՝ Արցախում

Լիբանանահայ 57 գործարար՝ Արցախում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Լիբանանից Լեռնային Ղարաբաղ է այցելում 57 գործարարներից կազմված պատվիրակություն, որը պաշտոնական հանդիպումներից բացի տեղում կծանոթանա Արցախի ինչպես ներդրումային հնարավորություններին, այնպես էլ ընթացիկ բիզնես և բարեգործական ծրագրերին:

Լիբանանյան կապիտալով Կիպրոսում գրանցված  ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը մաս են կազմում լիբանանահայ 85 գործարարներ: ԱՐԻ-ն ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցաբար ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ վարկեր է տրամադրում Քաշաթաղի և Շահումյանի շրջանների (Մռավից՝ Արաքս) բնակիչներին: Անցնող երկու տարիների ընթացքում արդեն ավելի քան 600 ընտանիք օգտվել է ԱՐԻ-ի տրամադրած՝ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը վարկավորելուն և զարգացնելուն ուղղված պատեհությունից:

«Մեր ընկերության գործունեության հիմնական սկզբունքներն են կայուն և երկարաժամկետ վարկավորումը, թափանցիկությունն ու բաց հաշվետվությունը»,- ասում է ԱՐԻ-ի բաժնետերերից Բենիամին Բչաքչյանը:

Բազմաթիվ բարեգործական ծրագրերի կողքին, որոնք շարունակվում են արդեն տարիներ, լիբանանահայ գործարարները որոշել են իրական ներդրումներով մաս կազմել Արցախի վերականգնման և զարգացման համահայկական նպատակին: Բչաքչյանն ասում է, որ ԱՐԻ-ի նախագիծը պիտի օրինակելի ուղենիշ լինի նաև այլ երկրների հայ գործարարների համար:

Լիբանանահայ գործարարների 57-հոգանոց պատվիրակությունը Ստեփանակերտում հանդիպումներ կունենա նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ, կայցելի Շահումյանի և Քաշաթաղի շրջանների բազմաթիվ գյուղական բնակավայրեր, տեղերում կծանոթանա այն ընտանիքների հետ, որոնք արդեն օգտվել են ԱՐԻ-ի վարկերից:

Այցի ընթացքում Լիբանանի «Արցախ» ֆոնդի ներկայացուցիչները տասնյակ ընտանիքների կթու կովեր կնվիրեն: Արդեն հինգ տարի ֆոնդը կթու կով է տրամադրում Մռավից Արաքս ընկած բնակավայրերի բոլոր այն ընտանիքներին, որտեղ ծնվում է երրորդ և հաջորդ երեխան:  

Տեղադրություն

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում