Գլխավոր Լրահոս

ՀՀ զինանշանի մոտիվներով թուրքական տարբերանշանի առեղծվածը

ՀՀ զինանշանի մոտիվներով թուրքական տարբերանշանի առեղծվածը

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվում է թուրքական աղբյուրներում հայտնված տեղեկությունը, թե թուրքական Diyarbekirspor ֆուտբոլային ակումբը կարող է փոխել իր անունը՝ դառնալով Mezopotamyaspor, ինչպես նաև տարբերանշանը, որը գրեթե ամբողջությամբ հիշեցնում է Հայաստանի ներկայիս զինանշանը։ Այս տեղեկությունն բուռն քննարկումներ է առաջացրել ինչպես հայ, այնպես էլ թուրք հանրության շրջանում։ 

Հուլիսի 8-ին Diyarbekirspor ֆուտբոլային ակումբի նախագահ Սերկան Գենչը Թվիթերի միկրոբլոգում հերքել է տարածված այս տեղեկությունը՝ պնդելով, որ ակումբի անունը չի փոխվելու և այն շարունակելու է կրել իր ներկայիս անունը։ 

Գենչը նշել է, թե ակումբի անունն ու տարբերանշանը փոխելու մասին տեղեկությունները շրջանառվել են առանց ակումբի իմացության։ Նա նաև հայտնել է, որ ակումբի ղեկավարությունը շուտով հանդես կգա մամուլի հաղորդագրությամբ։ 

Տարածվող տարբերանշանը ներկայացվել է գրանցման 

Թուրքիայի արտոնագրերի և ապրանքային նշանների պետական գրասենյակի կայքում #CivilNetCheck-ը գտավ «Mezopotamya Futbol Spor Kulübü 1977» անունը կրող տարբերանշանը գրանցելու դիմումը, որը մուտքագրվել է 

2023-ի մայիսի 22-ին։ Ներկայացված տարբերանշանն իսկապես ՀՀ զինանշանի մոտիվներով է։ Նշենք, որ նման ֆուտբոլային ակումբ ներկայում գոյություն չունի։ Եվ քանի որ Diyarbekirspor ակումբը հիմնվել է 1977-ին (նույն թվականը նշված է տարբերանշանի վրա), լրատվամիջոցները եզրակացրել են, որ հենց Diyarbekirspor-ն է փոխել անունն ու տարբերանշանը։  

Տարբերանշանը՝ Թուրքիայի արտոնագրերի և ապրանքային նշանների պետական գրասենյակի կայքից

Ինչպես նշեցինք, Diyarbekirsporի նախագահը հերքել է տարածվող լուրը։ Սակայն անհայտ է մնում, թե ով է ներկայացրել այս տարբերանշանը և ինչ նպատակով։ Թուրքական լրատվամիջոցներին այս հարցի պատասխանը ևս չի հաջողվել պարզել։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում