Գլխավոր Լրահոս

ԱԳՆ-ն խուսափում է Մակրոնին վերագրվող հայտարարությունը մեկնաբանելուց

ԱԳՆ-ն խուսափում է Մակրոնին վերագրվող հայտարարությունը մեկնաբանելուց

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանյան լրատվամիջոցները հունիսի 28-ին հայտնեցին, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աղմկահարույց հայտարարություն է արել, որ Արցախի հարցում ինքն Ադրբեջանի նախագահ Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրում, քան վարչապետ Փաշինյանը, և որ «հարցը հենց Փաշինյանն է»։

Ֆրանսիայի նախագահին վերագրվող այս հայտարարության սկզբնաղբյուրը «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության պաշտոնական հաղորդագրությունն էր։ Նշվում էր, որ Մակրոնը այդ մասին խոսել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Երկու օր անց՝ հունիսի 30-ին, Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքեց տարածվող հայտարարությանը՝ «անընդունելի» և «հակաադրբեջանական» որակելով այն։ Միաժամանակ, հայաստանյան լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Հայաստանի ԱԳՆ-ն հարցում է ուղարկել Ելիսեյան պալատ՝ Մակրոնի ենթադրյալ հայտարարության առնչությամբ։ 

Հայաստանի ԱԳՆ-ն հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը և փաստացի չհերքեց, որը Մակրոնը նման հայտարարություն է արել

#CivilNetCheck-ը արտաքին գործերի նախարարությանը խնդրեց հայտնել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է Ֆրանսիա ուղարկված հարցման մասին տեղեկությունը։

Արտգործնախարությունը, ըստ էության, ոչինչ չասող և հարցման հետ բացարձակ կապ չունեցող պատասխան ուղարկեց։

«Հայկական կողմը սերտորեն համագործակցում է իր բոլոր միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման ուղղությամբ»,- նշված է պատասխան գրությունում։

ԱԳՆ-ի կողմից հարցում ուղարկելու մասին տեղեկության սկզբնաղբյուրը aysor.am լրատվական կայքն էր, որը վկայակոչում էր ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին։ Լուրն արտատպել էին մնացած լրատվամիջոցները՝ այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։ Երկու աղբյուրներում էլ հրապարակումներն արդեն հեռացված են։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված գրավոր պատասխանը

ԱԳՆ-ին նաև հարցրեցինք, թե նրանք տեղյա՞կ են՝ Ֆրանսիայի նախագահն իրականում արե՞լ է նման հայտարարություն, թե՞ ոչ։ Այս հարցին ԱԳՆ-ն ևս խուսափեց պատասխանել և հայտնեց, որ «չի մեկնաբանում ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությունը»։ 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և հանդիպմանը ներկա ֆրանսիացի պատգամավորը անպատասխան են թողել մեր հարցումները

#CivilNetCheck-ը նաև հարցումներ ուղարկեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն և Մակրոնի հետ հանդիպմանը մասնակցած՝ Ֆրանսիայի խորհդրարանի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշին։ Մեր հարցումները, սակայն, մինչ օրս անպատասխան են մնացել։

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը, որի պնդմամբ, Ֆրանսիայի նախագահը իրոք նման հայտարարություն է արել, սակայն նրա խոսքերը չեն արձանագրվել, քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական էր։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահ Մակրոնի հայտարարության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար հունիսի 30-ին Ադրբեջանի ԱԳՆ է հրավիրվել Ֆրասնիայի դեսպանը, որը հայտնել է, թե հարցի վերաբերյալ տեղեկություն չունի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում