Գլխավոր Լրահոս

Դատախազությունը պարզաբանում է՝ կայքից չի հեռացվել Սումգայիթի և Մարաղայի մասին պատմող բաժինը

Դատախազությունը պարզաբանում է՝ կայքից չի հեռացվել Սումգայիթի և Մարաղայի մասին պատմող բաժինը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Լրատվամիջոցներում հուլիսի 22-ին տեղեկություն տարածվեց, թե գլխավոր դատախազության կայքից հեռացվել է Սումգայիթի և Մարաղայի ցեղասպանությունների մասին պատմող փաստական նյութեր պարունակող բաժինը։

Տեղեկության սկզբնաղբուրը «Փաստինֆո» լրատվական կայքն է։ Լուրը արտատպել են news.am, analitik.am, yerkir.am, lragir.am, lurer.com, aysor.am, asekose.am, panorama.am և մի շարք այլ լրատվական կայքեր։

Խնդիրը առաջացել էր կայքի նորացման պատճառով․ բաժինն արդեն հասանելի է

Խորհրդային Ադրբեջանում 1980-ականների վերջին բնակվող հայերի նկատմամբ զանգվածային բռնության փաստերի վերաբերյալ արխիվային քրեական գործերի բաժինը ներկայում հասանելի է դատախազության նորացված կայքում։

#CivilNetCheck-ը ուսումնասիրեց կայքի արխիվային տարբերակները (քեշերը) և պարզեց, որ ադրբեջանական ոճրագործությունների վերաբերյալ էջը հասանելի է եղել լրատվամիջոցների կողմից լուրի հրապարակման դեռ նախորդ օրը։ Այսպես, ըստ Google և Bing որոնողական համակարգերի, բաժինը նորացված կայքեջում հասանելի է եղել առնվազն հուլիսի 21-ին, այնինչ լուրը լրատվամիջոցները հրապակել են հուլիսի 22-ին։

Ըստ էության, դատախազության կայքի նախորդ տարբերակում հղումն իրոք այլևս չի գործում, սակայն կայքի նորացված տարբերակում ներկայում հասանելի են և՛ նախագծի վերաբերյալ նկարարագրությունը, և՛ գործի նյութերը։ 

Դատախազության պարզաբանումը

Դատախազությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ դատախազության կայքը վերափոխվել է և նոր տեսք է ստացել, որի մասին պաշտոնապես հայտարարվել էր։ Արդյունքում որոշ ժամանակ կայքից մի շարք բաժիններ բացակայել են։

Գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց, որ դատախազության նորացված կայքում առկա են Ադրբեջանում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների դեպքերի առթիվ քննված գործի նյութերը: Ըստ դատախազի խորհրդականի՝ տեղեկությունը տարածած լրատվամիջոցին գրավոր տրամադրվել էր կայքում հասանելի էջի հղումը, որը լրատվամիջոցը չի ներառել իր նյութում։

«Լրատվական կայքերից մեկում հրապարակված և այլ լրատվականներում արտատպված ապատեղեկատվությունը, որի համաձայն «Դատախազության պաշտոնական կայքից հանվել է Սումգայիթ բաժինը», որակում եմ որպես դիտավորություն, քանի որ հարցում արած լրագրողին տրվել է Գլխավոր դատախազության պաշտոնական պատասխանը, որում ներառված է եղել նաև այդ բաժնի հղումը, որն «անհայտ պատճառներով» հոդվածում ամբողջապես չի հրապարակվել»,- հայտնեց Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում