Լիանայի վեց երեխաներից ամենափոքրը հենց շրջափակման ընթացքում է ծնվել, հիմա հինգ ամսական է։ Երեխան սնվում է կաթնախառնուրդով, որը շրջափակման պատճառով դեղատներում չկա։ Տարբեր ծանոթների դիմելով՝ փորձել է գտնել երեխայի համար անհրաժեշտ կաթնախառնուրդը, բայց գտածն էլ է վերջանում։ Հունիսի 15-ից ի վեր ադրբեջանական կողմն արգելում է ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջոցով հումանիտար բեռների փոխադրումը Արցախ։
Տեղադրություն
Civilnet




