Արցախցի 12-ամյա Տիգրանը ամեն գիշեր հացի համար հերթ է կանգնում։ Նախ երեկոյան ժամը 9-ին հերթի համարն է վերցնում, հետո գիշերվա երկուսին կամ լուսաբացին` ժամը չորսին-հինգին, գնում է հացը վերցնելու։ Երբեմն ժամերով սպասելուց հետո այդպես էլ հաց չի հասնում։ Այժմ նրանց մոտի փուռը շատ քիչ է հաց թխում, քանի որ ալյուրը քիչ է, և երբեմն չի հաջողվում հերթագրվել։ Մեր նկարահանման օրը հերթի կտրոն այդպես էլ չկարողացավ վերցնել, բայց քրոջը հաջողվեց։ Հերթում 75-րդն էր։ Եղել են դեպքեր, երբ հերթում եղել է 646-րդը կամ 482-րդը:
Տեղադրություն
Civilnet




