16-ամյա Նարեն մոտ երկու ամիս է՝ կամավորությամբ է զբաղվում Արցախում․ հուլիս-օգոստոս ամիսներին փռերից հաց էին մատակարարում խանութներ ու այն տարեցներին, որոնք չէին կարողանում հերթերում կանգնել։ Հիմա փռերից հնարավոր չէ հաց տանել, քանի որ հացը շատ քիչ է։ Այժմ սոցիալական ճաշարանից եղած պաշարով պատրաստված ուտելիք են տանում տարեցներին, հաշմանդամություն ունեցողներին, բազմազավակ ընտանիքներին՝ բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Ինը ամիս շրջափակված Արցախում սնունդ գտնելը մեծ փորձություն է, դատարկ են բոլոր խանութները։ Մարդիկ պարզապես եղած պաշարով են ապրում, իսկ ում պաշարը վերջացել է, ու չի կարողանում ինչ-որ մեկից բան վերցնել կամ փոխանակել, նա կանգնում է սովի վտանգի առաջ։
Տեղադրություն
Civilnet




