Գլխավոր Լրահոս

Մակրոնի այցի կեղծ լուրը. ինչպե՞ս այն ծագեց և տարածվեց

Մակրոնի այցի կեղծ լուրը. ինչպե՞ս այն ծագեց և տարածվեց

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck 

Հայաստանյան մամուլում օգոստոսի 6-ին տեղեկություն տարածվեց, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 9-10-ը այցելելու է Հայաստան։ Նշվում էր, թե Երևանից հետո Մակրոնը պիտի այցելի նաև Բաքու՝ «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ նոր ասելիքով»։ 

Տեղեկությունը արտատպվեց հայաստանյան, ադրբեջանական և ռուսական տասնյակ լրատվամիջոցների կողմից, սակայն ավելի ուշ տեղեկությունը պաշտոնապես հերքեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը։

#CivilNetCheck-ը փորձեց պարզել՝ որտեղի՞ց և ինչպե՞ս տարածվեց Մակրոնի՝ Երևան և Բաքու այցելության կեղծ տեղեկությունը։

Ապատեղեկատվության աղբյուրը ֆրանսիական պարբերականն էր

Սոցցանցերի և որոնողական համակարգերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Մակրոնի՝ սեպտեմբերի 10-ին Երևան այցի մասին «լուրը» առաջինը հայտնել է ֆրանսիական Opinion Internationale լրատվական կայքը։ 

Հոդվածը հրապարակվել է օգոստոսի 4-ին՝ հայաստանյան ժամանակով 17։46-ին։ Այն արդեն հեռացված է, սակայն հասանելի է մնացել արխիվացված տարբերակում։ 

Հեռացված հրապարակման էկրանակադրը

Հոդվածի հեղինակը կայքի հիմնադիր և տնօրեն Միշել Տոբենն էր, որն այն տարածել էր նաև իր թվիթերյան միկրոբլոգում (X) և ժամեր անց հեռացրել հրապարակումը։

Այս լուրը շատ արագ տարածվեց հայկական մեդիադաշտում, չնայած որ մինչ այդ արդեն պաշտոնապես հայտարարվել էր, որ Ֆրանսիայի նախագահը սեպտեմբերի 9-10 լինելու է Հնդկաստանում՝ մասնակցելու G20-ի գագաթաժողովին, իսկ դրանից հետո՝ Բանգլադեշում։

Հայաստանյան սոցցանցերում առաջինն այդ մասին հայտնեց «Արմենպրես» պետական գործակալության գլխավոր խմբագրի տեղակալ Արարատ Պետրոսյանը՝ իր տելեգրամյան ալիքում։ Րոպեներ անց լուրը արտատպեց (արխ.) ադրբեջանական trend.az գործակալությունը։

Քիչ անց «սենսացիոն» լուրը հայտնեց նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, «Հայաստանի Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը և այլ քաղաքական գործիչներ։

Արդեն սեպտեմբերի 6-ին Մակրոնի՝ իբր Հայաստան այցելելու մասին հղում անելով իր աղբյուրներին՝ հայտնեց նորաստեղծ Alpha News կայքը, որին հղում անելով տեղեկությունը արտատպեցին նաև mamul.am, news.am, www.yerkir.am, armeniasputnik.am, pastinfo.am, 168.am, blognews.am լրատվական կայքերը:

Շուտով տեղեկությունը տարածվեց նաև բազմաթիվ ադրբեջանական և ռուսական լրատվամիջոցներում և անգամ «նորությունը» շտապեցին մեկնաբանել Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Դմիտրի Նովիկովը և քաղաքագետ Սերգեյ Մարկովը։

Ֆրանսիայի նախագահի այցելության մասին լուրը սեպտեմբերի 6-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում հերքեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, իսկ հաջորդ օրը՝ հերքում տարածեց նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում